Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը երեկվա հանդիպումներից մի քանի դետալ ներկայացրեց (տեսանյութ)

Կառավարության Նիկոլ Փաշինյանն  անդրադարձել է նաև երեկ Երևանում տեղի ունեցած  Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

«Արդյունքում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ։ Նաև ուզում եմ ասել, որ իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ և դրական քննարկում, և այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման։ Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք լրամշակել և գալ ընդհանուր հայտարարի:

Ընդհանուր առմամբ, չնայած այս հանգամանքին, որ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ մենք չստորագրեցինք հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց՝ կրկին մեր չստորագրելու պատճառով: Բայց կրկին ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ, դրական եմ համարում քննարկումը, դրական եմ համարում նաև Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները։ Հույս ունեմ, որ այն պայմանավորվածություները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացնենք»,- ասել է  նա։