Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ճեպազրույցը. Ուղիղ (տեսանյութ)

«Ես չեմ կարծում, որ արտառոց իրադարձություն է տեղի ունեցել, մենք նախ ամբողջությամբ դուրս չէինք եկել խորհրդարանից ինչպես դուք էիէ նշում»․ այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը անդրադառանալով ընդդիմադիրների մասնակցությանը ԱԺ լիագումար նիստին։

Ըստ պատգամավորի իրենք փողոցային պայքարը ժամանակավորապես դադարեցնում են․ «Մեր նպատակը շարունակում է մնալ այս իշխանությունների հեռացումը, այս իշխանության հետ ապագա գայություն չունի»։

Հարցին, թե ինչ օրակարգով է ընդիմությունը եկել խորհրդարան Ագնեսա Խամոյանը նշեց․ «Մեր օրակարգը վերաբերվում է Արցախին և Հայաստանի անվտանգությանը, որևէ փոփոխություն մեր տեղի չի ունեցել»։

Ըստ Խամոյանի այն հարցերը, որոնք որ կքննարկվեն խորհրդարանում Արցախի և Հայաստանի անվտանգության վերաբերյալ, այդ դեպքերում իրենք կմասնակցեն նիստերին։

Արդյոք «Հայաստան» խմբակցության ներսում կան պատգամավորներ, ովքեր ցանկանու են վայր դդնել մանդատը, Խամոյանը նշեց․ «Այս պահի դրությամբ ֆրակցիայում նման հարց չի քննարկվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։