Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անձամբ գնացել Վեհափառին հրավիրել եմ, երկու ժամ համոզել, Բեյրութ էլ եմ գնացել հրավիրել, չի ստացվել (տեսանյութ)

«Անձամբ գնացել Վեհափառին հրավիրել եմ, երկու ժամ համոզել, Բեյրութ էլ եմ գնացել հրավիրել, չի ստացվել»,-այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճապազրույցի ընթացքում նշեց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը անդրադառնալով Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին Արամ Ա կաթողիկոսի չմասնակցելուն։ Այն տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին, որին մասնակցել է 600 հոգի 50 երկրներից:

Ըստ Սինանյանի գագաթնաժողովը Հայաստանին տալու է  ճանապարհային քարտեզի ստեղծում, մի շարք խնդիրների  լուծումների մշակման սկիզբ և  Հայաստանում ավելանալու են արտասահմանից եկող ներդրումները․ «Մեծ քանակությամբ ընկերություններ, գործարարներ Հայաստանում ներդնելու ցանկություն ունեն, ընդհանրապես արտաքին ներդրումների մեծամասնությունը ինչ-որ ձևով կապված է սփյուռքի հետ։ Կամ ընկերությունում հայ կա, որի մոտ ծագել է այդ գաղափարը, կամ ներդրողը կապված է հայերի հետ»։

Անդրադառնալով վարչապետի՝ կառավարութան նիստում հայտարարությանը, Սինանյանը նշեց․ «Բնական է, որ մենք չենք կարող աչք փակել այն ագրեսիվ գործողություններին, որոնք որդեգրել է Ադրբեջանը և չի կարելի դրա մասին լռել և վարչապետն էլ չի լռում»։

Մանրամասները՝ տեսանյութում