Դիմում եմ քաղաքական մեծամասնությանը, որ Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, դրանով զոհաբերում եք Հայաստանն ու Արցախը․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հստակ ասում եմ, որ Արցախի հարցով որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, հակասահմանադրական է: Ոտնատակ անել Անկախության հռչակագիրը, դա թշնամու կողքն անցնել է: Եթե անհրաժեշտ լինի, երկրի սահմանադրական կարգը վերականգնելու խնդիր կա դրված, եթե անհրաժեշտ լինի այդ օրակարգով գնալ խորհրդարան, մենք այդտեղ խնդիր չունենք, կարևորը նպատակն է, արդյունավետությունն է»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ պատգամավորի՝ այսօր Սոչիում կայանալիք Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։
Պատգամավորը նշեց, որ օրվա իշխանությունները հասարակությանը անընհատ տրամադրում են հուսահատության, որ կարողանան իրենց ծրագիրը հասցնեն ավարտին․ «Բայց մեր հանրությունը պետք է իմանա, որ սա միայն Արցախի հարց չէ, Արցախը կորցնելով՝ կորցնելու ենք ամբողջ Հայաստանը: Առանց Արցախի չկա Հայաստան, առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն: Սրանք, հանրությանը մոլորեցնելով, տանում են նոր ցեղասպանության ու կոտորածի»:
Սաղաթելյանը դիմեց քաղաքական ուժերին միանալու համար իրենց հանրահավաքին. «Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, որ մի կողմ դնենք կուսակցական, քաղաքական շահերը, մրցակցությունը եւ համախմբվել այս կարեւոր նպատակի շուրջ: Դիմում եմ քաղաքական մեծամասնությունը, որ Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, դրանով զոհաբերում եք Հայաստանն ու Արցախը: Դեռ ուշ չէ, մտածեք, խելքի եկեք, մի առաջնորդվեք զուտ անձնական և Նիկոլի պաշտպանության շահերով»։
Մանրամասները՝ տեսանյութում։