Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոստանում են անակնկալ (տեսանյութ)

Մշակույթ
6b0c96335e20ff9fc9e2ce7455407881

«Լինել հանրությանը հասանելի» կարգախոսով, շուրջ հինգ տասնյակ պետական ու հասարակական մշակութային կազմակերպություններ` թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, համույթներ, կինոփառատոններ մասնակցեցին «ART EXPO-2011»-ին: Այն արդեն 3-րդ տարին է իրականացվում` Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

Ներկայանալ, հաշվետու լինել ու ավելի պարտավորված առաջ գնալ: Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով` սա է «ART EXPO-2011»-ին մասնակցության նպատակը: Ինչ վերաբերվում է ծրագրերին` Համազգայինը, որն ի դեպ, այս տարի կնշի իր 20-ամյա հոբելյանը, երկու պրեմիերա է պատրաստում:

Մայր թատրոնի դերասաններն էլ, ըստ դերասան Արամ Հովհաննիսյանի, լավատեսությամբ զինված նոր ներկայացումներ են բեմադրում ու սպասում նոր ղեկավարի:

«Երևանյան հեռանկարները» իրենց առաջիկա ծրագրերը կներկայացնեն ասուլիսին, մոտ ապագայում: Շադեի, Փոլ Մաքարտնիի ու Էլթոն Ջոնի հյուրախաղերի մասին քաղաքում պտտվող լուրերը «Երևանյան հեռանկարներ միջազգային 12-րդ փառատոնի» գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը պաշտոնապես չհաստատեց:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ծրագրերը ներկայացրեց փոխտնօրեն Դավիթ Թերզյանը: Այս տարի բացի արդեն ավանդական դարձած 5-րդ երաժշտական միջազգային փառատոնի անցկացումից, պատրաստում են անակնկալ`օպերային մի ներկայացում: Իսկ թե ինչ ներկայացում, կհայտարարեն ավելի ուշ: