Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը թող փոխի իր անունը որպես «Զատուլինի անվան հայրենակցական միություն»․ Ալեքսանյան (տեսանյութ)

«Զատուլինը ինքը հենց արջի ծառայություններ էր մատուցում Ռուսաստանին, և եթե հաշվի առնենք այն քամահրանքը, որով նա խոսում է ՀՀ-ի ընտրված իշխանությունների մասին, այն արտահայտությունները, որ շատ հաճախ թույլ է տալիս, ոչ միայն չի նպաստում հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը, այլ նաև հակառակը՝ միանշանակորեն վնասում են դրանց»,- ասում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու որոշմանը։

Պատգամավորը, անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավորների դժգոհությանը այդ թեմայով, նշեց․ «Ճիշտ կլինի այդ դաշինքը փոխի իր անունը և հանդես գա այն անունով, որը որ ներկայացնում է, և իր ներկայացրածը բնավ Հայաստանը չէ՝ օրինակ «ՀԱՊԿ դաշինք» կարող է հանդես գալ, «Զատուլինի անվան հայրենակցական միություն» կարող է հանդես գալ»։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, Ալեքսանյանը նշեց․ «Մեզ համար տարօրինակ է առնվազն, անսպասելի էր նաև, որ Հայաստանի դաշնակից ՌԴ-ն պետք է այսպիսի իներտ արձագանքի իր դաշնակցի սահմանների նկատմամբ այսպիսի բացահայտ հարձակմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։