Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախում իրականացվող ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն ավարտման փուլում է (տեսանյութ)

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ հետպատերազմյան Արցախում իրականացվող ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն ավարտական փուլում է։ Ստեփանակերտ-Մարտակերտ մայրուղու նոր ճանապարհահատվածին այժմ իրականացվում են կահավորման աշխատանքներ. մասնավորապես, կողնակների լրացում և հարթեցում, վտանգավոր շրջադարձների հատվածներում բետոնե արգելափակոցների, ճանապարհային նշանների տեղադրում և գծանշում: Արցախի հանրայինի ռեպորտաժը