Հայաստանը` 49 երկրներից մեկը
Փետրվարի 12-19-ը Չեխիայի Լիբերեց քաղաքում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ձմեռային 10-րդ փառատոնը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Փառատոնին կմասնակցեն աշխարհամասի 49-ը երկրների օլիմպիական կոմիտեների պատվիրակությունները: Ծրագրում ընդգրկված են 8 մարզաձեւ ` լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, դահուկացատկ, դահուկային երկամարտ, հոկեյ, գեղասահք, բիաթլոն, սնոուբորդ:
Լիբերեցում Հայաստանը կներկայացնեն գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Մարթա Գրիգորյանը, բիաթլոնիստներ` Արտուշ Մկրտչյանը, Գոհար Աբգարյանը, լեռնադահուկորդներ` Սարգիս Գալստյանը. Եվա Պապոյանը, դահուկորդներ Հրաչիկ Սահակյանը, Թադեւոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը եւ Լիլիթ Տոնոյանը:
Մեր պատվիրակությունը մրցավայր կմեկնի փետրվարի 12-ին: