Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 ըմբիշ

Սպորտ
17b31a02eb94ef60fe535cf1c3aec6db

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը փետրվարի 11-13-ը Ստամբուլում կմասնակցի «Yasar Dogu» անվանումը կրող միջազգային 39-րդ մրցաշարին, որը միաժամանակ
Գրան պրիի փուլերից մեկն է:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը թիմում ընդգրկել է 10 ըմբիշ.
Մինչեւ 55 կգ քաշային կարգ - Միհրան Ջաբուրյան, Գեղամ Բաբախանյան
66 կգ - Աշոտ Տերտերյան, Դավիթ Սաֆարյան
75 կգ - Սուրեն Մարկոսյան, Մուսա Մուրթազալիեւ
84 կգ - Վադիմ Լալիեւ, Հաջիմուրադ Մագոմեդով
96 կգ - Էդգար Ենոքյան
120 կգ - Ռուսլան Բասիեւ

Մրցաշարին կմասնակցեն 22 երկրների 343 մարզիկ-մարզուհիներ: Տղամարդկանց մրցումների հաղթողը կպարգեւատրվի 2000, 2-րդ տեղը` 1000, 3-րդ` 500-ական դոլարով: Նշենք, որ Ադրբեջանն այս մրցաշարում հայտավորել է 20 մարզիկ-մարզուհի, իսկ Վրաստանը` 8 ըմբիշ: