A
A
Երկրորդ ոչ-ոքին
Բոլոնիայում (Իտալիա) ընթացող շախմատային փառատոնի 6-րդ տուրում Հայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց` հաշտություն կնքելով բուլղարացի Ալեքսանդեր Դելչեւի հետ:
Մեր ուժեղագույն շախմատիստուհին 5 միավորով այժմ բաժանում է 2-5-րդ տեղերը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Հոլանդիայի ներկայացուցիչ Դավիթ Ալբերտոն, որն ունի 5,5 միավոր:
Հրայր Սիմոնյանն ոչ-ոքի խաղաց իտալացի Անդրեա Բուրիանիի հետ եւ վաստակելով 3 միավոր` զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը:
7-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի միանձնյա առաջատար Դավիթ Ալբերտոյի հետ: