A
A
Գրիգորյանը հավասարվեց Մովսիսյանին
Մոսկվայում տեղի ունեցող «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնում 3-րդ տուրից հետո մեր գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Ավետիք Գրիգորյանը վաստակել են 2-ական միավոր եւ շարունակում են հետապնդել միանձնյա առաջատար Քուան Լիին, որն 1 միավոր ավելի ունի:
Սերգեյ Մովսիսյանը այս տուրում ոչ-ոքի խաղաց Դենիս Խիսմատուլինի հետ, իսկ Ավետիք Գրիգորյանը հաղթեց ուկրաինացի Կորոբովին:
Մեր մյուս մասնակից Տիգրան Պետրոսյանը սպիտակներով պարտվեց Եվգենի Տոմաշեւսկուն եւ զիջեց դիրքերը: Երեք տուրից հետո նա իր ակտիվում ունի 1,5 միավոր: