Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեկորդի պատճառով

Սպորտ
6b3c3a88daff5290aa0310fd8851bedf

Ռուսաստանցի բարձրացատկորդ Իվան Ուխովը վնասվածք է ստացել, երբ ցանկացել է սահմանել համաշխարհային նոր ռեկորդ:

Բանսկա-Բիստրիցայում (Սլովակիա) տեղի ունեցած աթլետիկայի միջազգային մրցաշարին նա 238 սմ արդյունքով գրավել է առաջին տեղը: Այնուհետեւ ռուս մարզիկը ցանկացել է սահմանել համաշխարհային նոր ռեկորդ` հորիզոնական ձողը բարձրացնելով եւս 6 սմ-ով: Սակայն երրորդ անհաջող փորձից հետո մարզիկը վնասել է ոտքի մկանը եւ կաղալով թողել մրցահարթակը:

«Ես սկզբում ցանկանում էի հաղթահարել 239 սմ բարձրությունը, որը այդ մրցաշարի ռեկորդն էր: Սակայն հետո մտածեցի համաշխարհային նոր ռեկորդ սահմանել: Ավաղ, դա ինձ չհաջողվեց» - մրցումներից հետո հայտարարել է Իվան Ուխովը:

Մարզիկի առաջին բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, եւ որ նա կարող է մասնակցել հաջորդ մրցաշարին: