Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մակրոն987298
A A
Քաղաքականություն

Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միտումնավոր կոնֆլիկտ հրահրելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Մակրոնն ընդգծել է, որ Ռուսաստանը դա անում է՝ որպես Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու ջանքերի մի մաս:

France 2 հեռուստաալիքի եթերում Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը վերջին ամիսներին կողմերի միջև լարվածություն է բորբոքել՝ հօգուտ Ադրբեջանի: «Ի՞նչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին:

5000 ռուս զինծառայողի իբր այնտեղ է սահմանը երաշխավորելու համար, սակայն ռուսներն օգտագործեցին այս հակամարտությունը, խաղացին Ադրբեջանի խաղը՝ թուրքական մասնակցությամբ և վերադարձան, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որը մի ժամանակ իրենց մերձավոր երկիրն էր: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը: Նա ցանկանում է Կովկասում խառնաշփոթ ստեղծել, որպեսզի ապակայունացնի բոլորիս»,- ասել է Մակրոնը: