Կողոպտել են Ռեհագելներին
Անհայտ հանցագործները կողոպտել են ֆուտբոլի հանրահայտ մարզիչ Օտո Ռեհագելի առանձնատունը: Այդ մասին տեղեկացնում է «Բիլդ» օրաթերթը:
Գողության մասին հայտնի է դարձել միայն վերջերս, այն բանից հետո, երբ աշխարհիկ հանդեսի ժամանակ անվանի մասնագետի կինը ներկայացել է առանց զարդերի: «Մեզ թալանել են, համարյա ոչինչ չեն թողել» - ասել է Բեատա Ռեհագելը:
Պարզվում է, որ դեռեւս անցած տարվա դեկտեմբերին հանցագործները թալանել են Օտո Ռեհագելի Էսենում պատկանող առանձնատունը` իրենց հետ տանելով բոլոր թանկարժեք զարդերը:
Ըստ 72-ամյա մարզչի, ինքը հատկապես մեծ ափսոսանք է ապրել այն երկու ոսկե ժամացույցների համար, որոնք իրեն էին նվիրել «Վերդեր» ակումբն ու Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` Գերմանիայի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու համար:
Ինչպես նշում է «Բիլդը» Բեատա Ռեհագելը, այնուամենայնիվ, հանդեսին ներկայացել էր 2 կարատանոց ադամանդե մատանիով: «Սա Օտոյի կողմից արված առաջին նվերն է, որը ես արդեն 30 տարի չեմ հանում մատիցս» - պարզաբանել է նա: