Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futzal 12.10.
A A
Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մտավ աշխարհի առաջնության էլիտ-ռաունդ (տեսանյութ)

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 2024թ աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի 3-րդ տուրում:

Չեխիայի հավաքականի հետ Պլզենում կայացած պատասխան խաղում մերոնք առավելության հասան 4:1 հաշվով: Մեր թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը, իսկ մեկ գոլ խփեց Արթուր Մելքոնյանը: Չմոռանանք, որ մեր թիմի կորիզը կազմում են նաև բրազիլացի դարպասապահ Լուան Մյուլլերը, ինչպես նաև նրա հայրենակիցներ Վիտինյոն և Կարվալյոն:

Հայաստանի հավաքականն վաստակելով 9 միավոր, ընտրական 3-րդ խմբում ժամանակից շուտ զբաղեցրեց առաջին տեղը և մտավ որակավորման փուլի էլիտ-ռաունդ:

Հայաստանի հավաքականն որակավորման հիմնական փուլի վերջին խաղում մարտի 3-ին Երևանում կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի թիմին: