Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սայաթ-Նովա»-ն` մարտին (տեսանյութ)

Մշակույթ
22258d1be3baec2bd6bc2d931d54fe57

Այն, որ «Սայաթ-Նովա» օպերայի պրեմիերան 2010-ի սեպտեմբերի փոխարեն կկայանա այս տարվա մարտին, բեմադրող ռեժիսոր Գայոզ Ջորդանիայի և հեղինակի` Ալեքսանդր Հարությունյանի միջև ծագած ստեղծագործական անհամաձայնություններն են։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:

Վրաց ռեժիսորին կփոխարինի և բեմադրությունը ավարտին կհասցնի ռեժիսոր Արամ Սուքիասյանը: Դեկորացիաների հեղինակն էլ կոմպոզիտորի թոռնուհի Արաքս Հարությունյան-Քուչուկյանն է:

2010-ը թատրոնի համար ստեղծագործական տարի էր և աշխատակազմը նույնիսկ օգոստոսին չի հանգստացել։ Կայացել է բալետային պրեմիերա: «Աիդայի» պրեմիերան էլ բավական պատասխանատու էր, քանի որ բեմադրող ռեժիսորն էր Մարիո Կորադին:

Զուգահեռ` «Սայաթ-Նովա» ներկայացման աշխատանքներ էին տարվում: Սակայն նոր պրեմիերաների պատճառով խաղացանկային ներկայացումները հետին պլան էին մղվել:

Աշխարհի յուրաքանչյուր մեծ թատրոն ունի երկրորդ բեմ, որտեղ տարվում են նախապատրաստական աշխատանքներն ու փորձերը:

Մեր թատրոնի համար հատկապես մեծ խնդիր է մեկ բեմ ունենալու հանգամանքը. պրեմիերաների դեպքում տուժում են խաղացանկային ներկայացումները:

Կան նաև այլ խնդիրներ, որոնք թատրոնը այս տարի պետք է փորձի լուծել: Դեկորների և հագուստների որոշակի խնդիրներ ունենալով մի քանի ներկայացում, այդ թվում «Կարմեն», «Նորմա» օպերաներն ու «Ժիզել» բալետը խաղացանկում չեն ընդգրկվում:

Կան նաեւ այլ ծրագրեր: Պատրաստվում են նշել թատրոնի նվիրյալներ Գեղամ Գրիգորյանի, Վիլեն Գալստյանի, Նորայր Մեհրաբյանի հոբելյանները: Մշակույթի նախարարի առաջարկով էլ կանցկացվեն օպերային և բալետային փառատոններ: