Ակցիան չստացվեց
Երեկ Դորտմունդում կայացած Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումից առաջ իտալացի երկրպագուները ցանկացել են բողոքի ակցիա կազմակերպել: Սակայն ապարդյուն:
Ինչպես տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները, Իտալիայից ժամանած տիֆոզիներից 40-ը առանձնացել են հյուրերի համար հատկացված տրիբունայից եւ տեղ զբաղեցրել մարզադաշտի մեկ ուրիշ հատվածում: Դա գրավել է հսկիչների ուշադրությունը, որոնք մոտեցել եւ պահանջել գրավել իրենց տեղերը: Սակայն իտալացիները չեն ենթարկվել:
Հսկիչների պահանջով ոստիկանները ձերբակալել են օրինազանց երկրպագուներին եւ տարել մոտակա բաժանմունք: Խուզարկությունը ցույց է տվել, որ տիֆոզիները պատրաստվում էին կազմակերպել քաղաքական ակցիա Իտալիայի կառավարության դեմ, քանի որ նրանց մոտ հայտնաբերել են մի քանի քաղաքական բնույթի պաստառներ: