Երկու օրից Երևանում կմեկնարկի սամբոյի աշխարհի առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 14-16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցի շուրջ 500 մարզիկ-մարզուհի ավելի քան 20 պետությունից. Հայաստան, ԱՄՆ, Բուլղարիա, Գերմանիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Կիպրոս, Կորեա, Հունաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Մոնղոլիա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուզբեկստան: Չեզոք մարզիկների դրոշի (FIAS) ներքո հանդես կգան ռուսաստանցի, բելառուսցի, ֆրանսիացի մարզիկները:
Կխաղարկվի 55 հավաքածու մեդալ: Առաջին անգամ սամբոյի աշխարհի առաջնությունը կներառի նաև երիտասարդների մարտական սամբոյի մրցամարտեր: Առաջնության հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքականների կազմերը.
Դեռահասներ
Աղջիկներ
Մարտիրոսյան Յուլյա - 41 կգ
Առաքելյան Միլենա - 44 կգ
Միրզոյան Մարգարիտա - 47 կգ
Ադամյան Էլիզա - 50 կգ
Շերեմետևա Նելլի - 54 կգ
Նիկոլյան Մերի - 59 կգ
Մարտիրոսյան Լուսիա - +72 կգ
Տղաներ
Բալայան Վիկտոր – 46 կգ
Սլոյան Միհրան – 49 կգ
Սիմոնյան Նարեկ - 53 կգ
Մանուկյան Լյովա - 58 կգ
Օհանյան Մհեր - 64 կգ
Մարտիրոսյան Մհեր - 71 կգ
Սահակյան Հովհաննես – 79 կգ
Գևորգյան Գագիկ – 88 կգ
Հակոբջանյան Ռոբերտ – +88 կգ
Պատանիներ
Աղջիկներ
Այվազյան Աննա – 47 կգ
Մարտիրոսյան Անի – 50 կգ
Գրիգորյան Թամարա - 54 կգ
Չալիկյան Ռուզաննա - 59 կգ
Մքոյան Մոնիկա - 65 կգ
Տղաներ
Սիմոնյան Ռոբերտ – 53 կգ
Մանուկյան Մարտին – 58 կգ
Մելոյան Մհեր - 64 կգ
Հարությունյան Անդրեաս - 71 կգ
Սարուխանյան Սեյրան - 79 կգ
Ադամյան Էմիլ – 88 կգ
Պետրոսյան Աղվան - 98 կգ
Սաղաթելյան Էրիկ – +98 կգ
Երիտասարդներ
Աղջիկներ
Մնացականյան Արփինե – 50 կգ
Ստեփանյան Մարիամ – 54 կգ
Արամյան Սեդա – 59 կգ
Մքոյան Մոնիկա – 65 կգ
Հարությունյան Ագապի – 80 կգ
Տղաներ
Անդրեյան Աշիկ – 58 կգ
Նիկոյան Մեսրոպ – 64 կգ
Ամիրյան Նարեկ - 71 կգ
Ադամյան Արտյոմ – 79 կգ
Հարությունյան Գոռ - 88 կգ
Բեկնազարյան Գրիգոր – 98 կգ
Ղայթանջյան Հակոբ – +98 կգ
Մարտական սամբո
Արզումնայան Զավեն – 58 կգ
Մանուկյան Գևորգ – 64 կգ
Զաքարյան Սամվել – 71 կգ
Հովսեփյան Էրիկ – 79 կգ
Միսակյան Արտյոմ – 88 կգ
Մխիթարյան Անուշավան – 98 կգ
Խուրշուդյան Նորիկ – +98
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա