Բարձր եմ գնահատում ԱՄՆ ջանքերը մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու համար․ Նիկոլ Փաշինյան
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետը Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառում է արել, որում բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Ադրբեջանում պահվող 17 հայ ռազմագերիների վերադարձի հարցում։
«Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու համար։ Հուսով եմ՝ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք հետագա առաջընթաց կարձանագրենք ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ միջնորդությամբ ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմի է փոխանցել 17 հայ ռազմագերի։
I highly appreciate the efforts of the United States for assisting to return our 17 POW’s. I hope with joint efforts together with our international partners we will further register progress in resolving both humanitarian issues and establishing peace in the region.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 4, 2022