Բացել լրահոսը Փակել լրահոսը
310163281_225453979804220_405452080300268396_n
A A
Քաղաքականություն

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ

Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը հայտնում է․

Ուժգորոդում գործարար համաժողովին մասնակցող դեսպան Վ. Կարապետյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել էր Զակարպատիեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Կարապետյանը անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին, Հայաստանում և մեր երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, պատմել է դեսպանատան գործունեության մասին:

Դեսպանն ու հանդիպմանը մասնակցող դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանը ծանոթացան Զակարպատիեում ՀՀ քաղաքացիների խնդիրներին, պատասխանեցին հարցերին: Նրանք վստահեցրեցին հավաքվածներին, որ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը: