Բացել լրահոսը Փակել լրահոսը
Anna-Israyelyan-Areresum
A A
Քաղաքականություն

Այս երկու տիպի ընդդիմությունները մեկը մյուսին դիտում են որպես պրոբլեմ եւ թշնամի.«Առերեսում» (տեսանյութ)

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը կարեւորեց իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը․ «Այն կարող է լինել իրավիճակից դուրս գալու, ելքեր գտնելու որոշակի միջոց, գործիք։ Հիշենք, որ պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ օրհասական պահին՝ պատերազմի կամ սոցիալ-տնտեսական, քաղաքական ծանր ճգնաժամերի ժամանակ առկա է լինում նման երկխոսություն։ Շատ տիպիկ օրինակ էր վերջերս Իսրայելում, երբ իրավիճակը բարդացավ՝ գործող վարչապետը սկսեց անհապաղ խորհրդակցությունները նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Եվ շփման պարագայում ընդհանրապես չզգացվեց, թե նրանք քաղաքական հակառակորդներ են»։

Մինչդեռ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ եթե իշխանությունն ունենար համախմբման կարիք՝ կգնար գործնական քայլերի․ «Ո՞ւր է այդ նախաձեռնությունը։ Ինչո՞վ է արտահայտվել։ Ինչո՞ւ եք որոշել, որ ունի կարիք։ Չունի, որովհետև ինքը պատրաստ չէ բարձր նպատակների համար միավորել ժողովրդին»։ Հաղորդման մյուս հյուրը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն անդրադառնալով հարցին , թե տեսնո՞ւմ է արդյոք ազդակներ իշխանությունից, որոնք կվկայեին, թե գիտակցում են համախմբման անհրաժեշտությունը՝ ասաց․ «Ընդդիմությունը, որ իշխանության եկավ 2018 թվականին՝ շարունակում է խաղալ ընդդիմություն։ Այն, մինչ այսօր հեղափոխական իմիջից դուրս չի եկել ու պայքարում է «ներքին թշնամու» դեմ, ինչպես եւ այն ժամանակ՝ 2018–ին։ Եվ փաստացի՝ մենք Հայաստանում ունենք 2 ընդդիմություն, չունենք իշխանություն»։ Հավելեց, թե մինչեւ այսօր բոլոր խնդիրները վերագրվում են նախահեղափոխական իշխանությանը․ 

«Այս երկու տիպի ընդդիմությունները մեկը մյուսին դիտում են որպես պրոբլեմ եւ թշնամի։ Եվ չունենք իշխանություն, որն ինչպես տանտեր՝ պետք է սկզբից մինչեւ վերջ տեսներ բոլոր հիմնախնդիրները եւ կարողանար մասնագիտորեն լուծել դրանք։ Զարմանալի չէ, որ այս իշխանությունները նաեւ կարիք չունեին փորձագետների ու մասնագիտական ռեսուրսի, քանի որ հեղափոխականները սովորաբար չեն ցուցաբերում մասնագիտական մոտեցում՝ նրանք ուժային միջոցներ են կիրառում։ Եվ ստացվում է այնպես, որ այս իշխանությունների՝ դեռեւս հեղափոխական մենթալիտետ ունեցող մարդկանց ուժը պատում է միայն նախկինների վրա, եւ Հայաստանից դուրս որեւէ խնդիր չեն կարող լուծել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝