Պետք է դիմագրավել ՀՀ-ին սպառնացող նոր կապիտուլյացիային․ պատրաստ լինենք սահմաններին, փողոցներում ու հրապարակներում․ Սաղաթելյան
Աջակցիր «Ա1+»-ինՄեկ անգամ ևս համոզվեցինք, որ այս իշխանություններն առաջնորդվում են դեպի սպանդանոց գնացող անասունի հոգեբանությամբ։ Այս մաիսն գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Սա անարգանք է սեփական ժողովրդի, պետականության, անկախության նկատմամբ։ Անպատասխանատվություն և հեգնանք 5000-ամյա ժողովրդի ճակատագրի նկատմամբ։
Անիմաստ է առանձին թեզերով անդրադառնալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նախօրեին հնչեցրած հիմարություններին, քանի որ դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ։
Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։ Պատրաստ լինենք ամեն տեղ՝ պետական սահմաններին, մեր քաղաքների փոցներում ու հրապարակներում և հատկապես Երևանում։
Ունենք մեկ ճանապարհ` օր առաջ հեռացնել դավաճանին։
Միություն, Պայքար, Հաղթանակ»,-գրել է նա։