Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միրզոյան բայրամով
A A
Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ժնևում․ հայտնի է օրը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը․

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։

Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից։