Բացել լրահոսը Փակել լրահոսը
չկա ապագա չկա
A A
Քաղաքականություն

Ալավերդի․ հետընտրական զարգացումներ, տարբերակներ

Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի վերջին ընտրությունների արդյունքում մասնակից բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծվել է ոչ այնքան նպաստավոր իրավիճակ։ Հայտնում ankyun3news.com-ը։

Նախնական տվյալներով՝ քվեները բաշխվել են հետևյալ կերպ․

«Ապրելու երկիր» կուսակցություն — 6 791 քվե

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 6 557 քվե

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն — 340 քվե

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն -320 քվե

Տոկոսային հարաբերությամբ պատկերն այսպիսին է․

«Ապրելու երկիր» կուսակցություն – 48.64 %

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 47%

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 2.3 %

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն -2%

Հայաստանի հանրապետության ընտրական օրենսգրքի 4․1 բաժնի 141 հոդվածը սահմանում է հետևյալը․ «Ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:

Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ»: Սույն հոդվածը կիրարկելով՝ իր մնացորդային առավել մեծության պատճառով քվեներն ավելացվում են ՔՊ-ին։

Ստացվում է, որ ՔՊ և ԱԵ կուսակցությունները ստանում են 13-ական տեղ ավագանիում, իսկ ՀԱԿ-ը՝ 1 տեղ։ Ահա ՀԱԿ-ի այս  մեկ տեղն էլ դառնում է վճռորոշ, թե որ ուժը կձևավորի ու կղեկավարի Ալավերդու տեղական ինքնակառավարումը։ Հնարավոր ի՞նչ զարգացումներ կլինեն նոյեմբերի 11-ին սպասվող ավագանու առաջին նիստում։

Տարբերակ 1։ ՀԱԿ-ը միանում է ավագանու հավասար տեղեր ունեցող այս կամ այն քաղաքական ուժին։ Սա կարող է լինել կուսակցությունների վերին օղակներում որոշում ընդունելու արդյունքում։ Չի բացառվում ներքին օղակում այլ մեթոդների կիրառումը՝ սպառնալիքներ, խրախուսանք (նախկին հոդվածում քաղաքական կոռուպցիան վրդովեցրել էր շատերին)։ Այս դեպքում ամեն ինչ արագ ու հարթ կընթանա։

Տարբերակ 2։ ՀԱԿ-ը չի միանում առավելագույն քվեներ ստացած և ոչ մի ուժի։ Այս դեպքում հնարավոր է , որ դաշինք կազմեն հենց ՔՊ-ն ու ԱԵ-ն, այս դեպքում պարզի չի, թե ինչ առավելությամբ, այսինքն, թե ո՞վ կլինի համայնքի ղեկավարը։ Որոշակի ճանաչելով երկու ուժերի առաջին հորիզոնականները զբաղեցնող թեկնածուներին՝ կարծում եմ, որ համայնքի ղեկավարի պաշտոնը հակառակ ուժին զիջելը չափազանց դժվար է լինելու։

Տարբերակ 3։ ԱԵ-ն կամ ՔՊ-ն կարողանում են ազդել հակառակ ուժի ավագանու անդամ դարձած այս կամ այն ներկայացուցչին (իր կամ իր հարազատներից մեկի նախկինում կատարած ինչ ինչ պատժելի արարքը համար իրավական հետապնդում սկսելու սպառնալիք և կամ որ առավել հավանական է խրախուսանքի դիմաց) համոզելը, որ քվեարկի իրենց օգտին։ Այս դեպքում օրենքը չի նախատեսում որևէ պատիժ, ավագանու անդամի իրավունքից զրկում և այլն։

Տարբերակ 4։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ՀԱԿ-ը չմիանա, ՔՊ-ն և ԱԵ-ն դաշինք չձևավորեն, և այս ուժերից ավագանի դարձած որևէ անդամ չտրվի սպառնալիքներին կամ խրախուսանքի գայթակղությանը։ Օրենսդիրն այս իրավիճակն էլ է կարգավորում։

Օրենսգրքի 142․2 հոդվածըսահմանում է՝ ավագանու տեղերի հիսուն տոկոսից ավելին ստացած քաղաքական ուժի բացակայության դեպքում, համայնքի ղեկավարի թեկնածու կարող են առաջադրել ավագանու կազմում ընգրկված բոլոր երեք քաղաքական ուժերը, այդ թվում ՀԱԿ-ը։

  • Անց է կացվում բաց քվեարկություն։ Եթե առաջին հորիզոնականներում գտնվողները հարաժարվում են համայնքի ղեկավարի համար քվեարկվելուց, հաջորդաբար քվեարկվում են ցուցակի հաջորդ տեղերը զբաղեցնողները։
  • Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
  • Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ:
  • Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:
  • Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:
  • Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց:
  •  Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո, առանց նիստի ընդմիջման:

Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Ընտրական օրենսգրքի 135․1 հոդվածը սահմանում է ընտրությունները չկայացած ճանաչելը։ Ըստ այդմ ընտրությունը չկայացած կարող է ճանաչվել, եթե սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով չի ձևավորվել համայնքի ավագանու 2/3-ը։ Ալավերդիում կայացած ընտրությւոնը չկայացած ճանաչելու այլ պատճառ օենսդիրը չի նախատեսում։