Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նեդ Փրայս
A A
Քաղաքականություն

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ զորքերը վերադարձնել ելման դիրքեր.Պետդեպ (տեսանյութ)

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ զորքերը վերադարձնել ելման դիրքեր։ Մենք աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ: Ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է։ Ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը անդրադառնալով  հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակին։

«Մենք դա հստակ հասկացրել ենք հրապարակայնորեն և ուրախ ենք, որ մեր շարունակական փոխգործակցությունը երկրների հետ օգնեց դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք կշարունակենք մասնակցել և խրախուսել այն աշխատանքին, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-նշել է նա:

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին՝ Փրայսը հավելել է. «Դա որոշելու են երկու երկրները, բայց մենք իսկապես կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղղակի փոխգործակցության շարունակումը համապատասխանում է ոչ միայն նրանց շահերին, այլև՝ տարածաշրջանի շահերին, նաև՝ դրա սահմաններից դուրս»։