Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիական երաժշտություն «արևելյան բույրով» (տեսանյութ)

Մշակույթ
7221e884d0373bca7328e37c684de3b7

Դասական երաժշտությունը ժողգործիքներով լսարանին ներկայացնելու գաղափարը ֆրանսիական ժամանակակից արվեստի յուրահատուկ աստղերից մեկի` ծագումով սիրիացի երաժիշտ Աբեդ Ազրիենին է: Ամռանը Երևանում կայանալիք նրա համերգին ֆրանսիական դասական և ժամանակակից երաժշտությունը կhնչի հայկական ժողգործիքների կիրառմամբ:

«Մեր նպատակը այն է, որ հայ երաժիշտները կատարելով զուտ դասական ֆրանսիական երաժշտություն պետք է կատարեն հայկական ոճով և մնան հայկական»,-հրավիրված ասուլիսին ասաց երաժիշտը:

Գլյուկի հանրահայտ մեղեդին "Օրփեոս" օպերայից` որպես ծանոթություն լրագրողների համար հնչեցրին հենց ասուլիսի ժամանակ,

Ասուլիսին ներկա երաժիշտները նման համադրության մասին իրենց կարծիքն ունեն:

«Չգիտեմ` որքան լավ կընդունվի այս համադրությունը լսարանի կողմից: Ինչքանո՞վ է ճիշտ դասականը նորից դարձնել ժողովրդական»,-ասաց օպերային երգիչ Պողոս Եղիազարը:

Նախագիծը առաջինը կներկայացվի Հայաստանում, այնուհետև ֆրանսիայում և ամբողջ Եվրոպայում:

Մինչև 18 տարեկան երաժիշտը ծնվել և ապրել է Հալեպում: 1915թ-ին իր պապին սպանել են հայ ընտանիքին իր հարկի տակ ապաստանելու համար: Երաժիշտը միշտ ապրել է հայկական միջավայրում ու շփվել հայերի հետ: Տարիների ընթացքում ֆրանսիական երաժշտությունը հայկական գործիքներով ներկայացնելը երազանք է դարձել, որը եւ նա պետք է իրականացի: