Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նենսի Փելոսին հաստատել է այցը Հայաստան (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ուրբաթ օրն ասել է, որ նախատեսում է սեպտեմբերի 17-ին այցելել Հայաստան: Դրա մասին հաղորդում է Associated Press-ը:

Փելոսին Բեռլինում լրագրողներին ասել է, որ մտադիր է շաբաթ օրը Հայաստան մեկնել պատվիրակության հետ, որի կազմում է հայազգի կոնգրեսական Կալիֆոռնիա նահանգից Ջեքի Սփեյեռը: Փելոսին հրաժարվել է ճամփորդության մասին այլ մանրամասներ հաղորդել՝ ասելով, որ Կոնգրեսի անդամները չպետք է թիրախավորվեն:

«Ամեն դեպքում, խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին և յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու արժեքը հարգելուն», - ասել է նա: