A
A
Էս ի՞նչ պայմանավորված դավադրություն է Հայաստանի դեմ․ Արման Բաբաջանյան
Աջակցիր «Ա1+»-ին«Հանուն Հանրապետության» Կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հասկացանք՝ Ռուսաստանի դեսպանը հրաժարվել է անձամբ միանալ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին ծանոթանալու նպատակով Վայոց ձոր մեկնած դեսպանների խմբին։ Իսկ ՀԱՊԿ անդամ Բելառուսի, Ղազախստանի դեսպանները ինչո՞ւ չեն միացել։
Հայաստանի ԱԳՆ-ը որևէ կերպ արձագանքելու՞, վերաբերմունք հայտնելո՞ւ է էս պսևդոդաշնակիցների վարքագծին։ [Տաջիկստանն ու Ղրղզստանը ՀՀ-ում դեսպանատուն չունեն] Էս ի՞նչ պայմանավորված դավադրություն է Հայաստանի դեմ։