A
A
Լևոն Արոնյանը Ֆիշերի շախմատում հաղթել է Գարրի Կասպարովին
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի առաջին տուրում միմյանց հետ հանդիպեցին Լևոն Արոնյանը և աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպորովը: Այն ավարտվեց Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատարի հաղթանակով:
Մրցակարգի համաձայն ամեն օր անցկացվում են 3-ական տուր: Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը պարտվել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, իսկ երրորդում հաղթել ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի շախմատիստ Լեյնիեր Դոմինգեսին:
Երեք տուրից հետո Լևոն Արոնյանը 2 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը: Առաջատարը Յան Նեպոմնյաշչին է, որը տարել է երեք հաղթանակ:
Այսօր կկայանան 4-6-րդ տուրերը: Լևոն Արոնյանը հաջորդաբար կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի, ամերիկացիներ Վեսլի Սոյի և Հիկարու Նակամուրայի հետ:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է: