Բա ո՞ւր է արբանյակը. Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե ՀԱՊԿ ղեկավարը եկավ, ապա մենք կկարողանանք նրանց ցույց տալ, թե ով է սկսել ագրեսիան»․ այս մասին նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի պատասխանին Հայաստանում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին։
Թագուհի Թովմասյանը նշում է, որ հարկավոր են նաև փաստական տվյալներ, որպեսզի միջազգային հանրությանը ապացույցներ ներկայացնենք Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մասին․ «Բա ո՞ւր է մեր արբանյանկը, այդքան գումար տվեցինք, բա պիտի նկարի, չէ՞։ Ոտնձգություն է տեղի ունեցել և մեզ պետք են այդ արբանյակի նկարները»։
Պատգամավորը ավելացրեց, որ Հայաստանը կարող է նաև դիմել միջազգային քրեական դատարան․ «Մենք ունենք դրա բոլոր հիմքերը, քանի որ ռմբակոծվում են քաղաքացիական օբյեկտներ»։
Մանրամասները՝ տեսանյութում։