Ժամը 11-ին Նիկոլ Փաշինյանը կգա ԱԺ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կներկայացնի ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը․ «Օգտվելով ԱԺ նախագահի կանոնակարգ սահմանադրական օրենքում ամրգրված համապատասխան հոդվածի համաձայն ես ներկայացնելու եմ ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծ՝ ադրբեջանական հարձակման վերաբերյալ»:
Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են այսօր կեսգիշերն անց ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությունները, ինչպես նաեւ օրակարգային հարցերի քննարկումը հետաձգվում են:
Անդրադառնալով իրավիճակին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է. «Ստեղծված իրավիճակում պետք է լինենք մաքսիմալ միասնական. թե՛ մեր ժողովուրդը, թե՛ մեր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական եւ այլ տարաձայնություններին տեղ տալ: Նաեւ մեր համաքաղաքացիներին եմ ուզում դիմել՝ որեւէ խուճապի չմատնվել: Մենք շատ բարդ իրավիճակում ենք, եւ խնդրում եմ ձեզ թե՛ ապատեղեկատվությանը, թե՛ տարբեր, տարածվող լուրերին տեղիք չտալ եւ հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ես ներկայացնելու եմ հայտարարության նախագիծ: Ժամը 11:00-ին այստեղ գալու է վարչապետը, որին դուք կարող եք հարցեր ուղղել»: