Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էմմին երգեց (տեսանյութ)

Մշակույթ
946199bedcb8a64f9c351457ab97e607

Երգչուհի Շուշան Պետրոսյանն ուրախ է, որ վերջապես իրականացել է Էմմիի «Եվրատեսիլին» մասնակցելու ցանկությունը, բայց չի հասկանում թե «աշխարհում ամենաախմախ այս մրցույթը, քաղաքականացված այս շոուն ինչ պետք է տա նրան»:

Նա ներկա էր Էմմիի` երեկ երեկոյան կայացած մենահամերգին: Հունվարի 30 և 31-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացավ Էմմիի մենահամերգը:

Էմմիին և հատուկ այս մենահամերգի համար ԱՄՆ-ից ժամանած «Fresh» բենդի երաժիշտներին երգչուհու երկրպագուների ու մտերիմների ստվար բանակն արժանացրեց բուռն օվացիաների ու բարձր գնահատականի:

Հիշեցնենք, որ առայժմ պարզ չէ, թե ինչ է երգ է կատարելու Էմմին «Եվրատեսիլ» մրցույթում: Հաջորդ փուլ անցած չորս երգերը
Էմմին կներկայացնի փետրվարի 19-ին:

Հանդիսատեսն ու պրոֆեսիոնալ ժյուրին էլ կընտրեն լավագույն երգը, ու այդ երգով Հայաստանը կներկայանա մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլի» մրցույթին: