«Կարծես թե Ռուսաստանն ու «Վրացական երազանքը» փոխադարձ չգրգռելու քաղաքականություն ունեն»․ Ալիք
Աջակցիր «Ա1+»-ին«Ռուսաստանը շարունակում է Վրաստանի շրջանների բռնակցումը: Նրա նպատակը Վրաստանի ողջ տարածքները ռուսական ազդեցության գոտի վերադարձնելն է, ինչի համար ձեռնարկում է բոլոր միջոցները»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել է «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» հիմնադիր, մարդու իրավունքների նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին:
Անդրադառնալով Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի և Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի՝ Աբխազիայի՝ Ռուսատան-Բելառուս միութենական պետությանը միանալու հայտարարություններին, Նանուաշվիլիի նկատում է՝ Ռուսաստանը փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Վրաստանի կառավարության վրա։
«Ռուսաստանն օգտագործում է բոլոր մեթոդները Վրաստանի իշխանությունը թուլացնելու համար՝ մերթ Ցխինվալիում հանրաքվե անցկացնելու, երբեմն Ռուսաստանի հետ ընդհանուր միության մեջ միավորվելու գաղափարով փորձելով ազդել Վրաստանի վրա»,- ասել է նա։
Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին էլ կարծում է՝ աբխազները գիտակցում են, որ իրենց անկախությունը ոչինչ չի նշանակում Ռուսաստանի համար․
«Նրանց այն ավելի վաղ զգացումը, թե իրական անկախություն են ձեռք բերել, հիմա արդեն խեղաթյուրվում է, և դա երևում է սոցիալական ցանցերում աբխազ հասարակության վրդովմունքից»:
Զաքարեիշվիլին նկատում է՝ Ռուսաստանին թեև դուր չի գալիս Վրաստանի ներկա իշխանության վարքագիծը, այդուհանդերձ Ռուսաստանի նպատակն այս իշխանությանը տապալելը չէ.
«Կարծես թե Ռուսաստանն ու «Վրացական երազանքը» փոխադարձ չգրգռելու քաղաքականություն ունեն»:
Ամբողջական հոդվածն այստեղ