Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ ոք չէր ուզում պարտվել

Սպորտ
05ae63c6fd2556eb29b9462637978291

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում այսօր ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

Մրցաշարի վերջին գոտեմարտերը, ավաղ, անցան ոչ սպորտային մթնոլորտում: Դրանց մի մասը երկարաձգվեցին եւ վերածվեցին պարզապես հարաբերությունների պարզաբանման, քանի որ անընդհատ վիճաբանություններ էին ծագում մարզիչների եւ մրցավարական հանձնաժողովի միջեւ:

Ճիշտ է, կողմերը ի վերջո հարթեցին բոլոր տարաձայնությունները, սակայն այդ բոլորը տհաճ տպավորություն թողեցին շատերի, այդ թվում բուն մասնակիցների վրա:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության մրցանակակիրները.

55 կգ` 1. Արմեն Չոմարյան, 2. Նարեկ Խաչատրյան, 3. Ռոբերտ Կիրակոսյան, Հարություն Հովհաննիսյան:

60 կգ` 1. Վահան Ջուհարյան, 2. Արթուր Մկրտչյան, 3. Արտակ Հարությունյան, Նարեկ Խաչատրյան:

66 կգ` 1. Սասուն Ղամբարյան, 2. Հովհաննես Վարդերեսյան, 3. Գեւորգ Սահակյան, Արամ Ջուլֆալակյան:

74 կգ` 1. Վարշամ Բորանյան, 2. Ռուբեն Ղարիբյան, 3. Մաքսիմ Մանուկյան, Արամ Ստեփանյան:

84 կգ` 1. Արթուր Շահինյան, 2. Տիգրան Սահակյան, 3. Հրաչ Հովհաննիսյան, Հովհաննես Պողոսյան:

96 կգ` 1. Արթուր Ալեքսանյան, 2. Սարգիս Տոնոյան, 3. Լեւոն Պեպանյան, Մովսես Ադամյան:

120 կգ` 1. Վաչիկ Եղիազարյան, 2. Վահրամ Գալստյան, 3. Էդուարդ Սողոմոնյան, Արման Գեղամյան: