Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Դանիելյանը 2-րդն է

Սպորտ
5aa1064b6ae74d9cba15e87ec710ace2

Ղազախստանի Ուրալսկ քաղաքում ավարտվեց սամբոյի 2011 թ առաջին միջազգային մրցաշարը, որը հանդիսանում է աշխարհի գավաթի փուլերից մեկը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նախագահ Նորսուլթան Նազարբաեւի մրցանակի խաղարկությունում Հայաստանից մասնակցեց միայն 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը, որը անցած տարի այդ մրցումներում գրավել էր առաջին տեղը:

2010 թ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը այս անգամ էլ վստահ հասավ եզրափակիչ: Ցավոք, նա կիսաեզրափակիչ մենամարտում մեջքի վնասվածք ստացավ, այդ իսկ պատճառով վերջին գոտեմարտում չկարողացավ հանդես գալ իր ողջ ներուժով: Համառ պայքարում մեր մարզիկը զիջեց ռուսաստանցի Բեսլան Կուժեւին եւ կանգնեց պատվո պատվանդանի 2-րդ հարթակին: Ի դեպ, վերջինիս անձնական մարզիչը մեր հայրենակից Յուրի Ծատուրյանն է:

Նշենք, որ սամբոյի աշխարհի գավաթի հաջորդ փուլը կկայանա փետրվարին` Բելառուսում, որին նախապատրաստվելու համար մեր ուժեղագույն սամբիստները 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում: