Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղաղ վերջաբան

Սպորտ
23f80c4dbd692480f38f8a7cf1c361f2

Հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում ավարտվեց շախմատի սուպերմրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի շախմատիստներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը:

Ուժեղագույների մրցաշարում հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը վերջին` 13-րդ տուրում, գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց չինացի Վան Հաոյի հետ եւ վաստակեց 9 միավոր: Նրան կարող էր հավասարվել միայն հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, սակայն նա չկարողացավ հաղթեց Յան Նեպոմնյաշչուն եւ 38-րդ քայլին նույնպես խաղաղ դաշն կնքեց:

Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ մնացած 5 պարտիաները: Լեւոն Արոնյանը համառ պայքար մղեց հոլանդացի Յան Սմեետսի հետ, սակայն այդպես էլ չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը եւ 61-րդ քայլին ստիպված հաշտություն կնքեց: Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 8 միավոր եւ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը:

B խմբի մրցաշարին մասնակցող մեր շախմատիստ Գաբրիել Սարգսյանը իր վերջին պարտիայում ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Զախար Եֆիմենկոյի հետ: Նա 7,5 միավորով վիետնամցի Լի Քսան Լիմի ու ֆիլիպինցի Վեսլի Սոի հետ բաժանեց 4-6-րդ տեղերը: Այս խմբում 1-2-րդ տեղերը բաժանեցին անգլիացի Լուկ Մաքշեյնը եւ Չեխիան ներկայացնող Դավիդ Նավարան, որոնք 8,5-ական միավոր վաստակեցին: