A
A
Ռոբերտ Հովհաննիսյանը` Հայաստանի չեմպիոն
Այսօր ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց 71-րդ առաջնությունը:
Մրցաշարի միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը, սեւերով ոչ-ոքի խաղալով փորձառու Արտաշես Մինասյանի հետ, վաստակեց 8 միավոր եւ անհասանելի դարձավ իրեն հատապնդող Զավեն Անդրիասյանի համար:
Այդպիսով, 20-ամյա գրոսմայստերն առաջին անգամ նվաճեց հանրապետության չեմպիոնի կոչումը, բացի այդ դարձավ Հայաստանի հավաքականի անդամ: Նշենք, որ հաթողը կստանա 1,2 մլն դրամ պարգեւավճար: