Բացել լրահոսը Փակել լրահոսը
301747846_2414946008646550_8251935319030001683_n
A A
Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ից պահանջել են Ռուսաստանի դեսպանության հղած նոտայի պատասխանը չհրապարակելու հիմքերը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից պահանջել է Ռուսաստանի դեսպանության հղած նոտայի պատասխանը չհրապարակելու և գաղտնի պահելու հիմքերը:
 
Մեր հարցման պատասխանը ստանալուց հետո ԱԳՆ-ի տրամադրած փաստերը կգնահատվեն, և եթե գաղտնագրման համար բավարար հիմքեր չլինեն, ապա ԻՔՄ-ն արտգործնախարարությունից նոտայի պատասխանի բովանդակությունը կպահանջի դատական կարգով:
 
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի դեսպանությունը նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ՝ հայտարարելով, որ վրդովված են, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար մեղադրանքները հասցեագրվում են ռուսաստանյան կողմին: Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանել էր նոտային, բայց չէր հրապարակել այն՝ պատճառաբանելով, որ նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս էր կազմում:
 
Իրազեկ քաղաքացիների միավորում