Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շարմազանով Էդուարդ
A A
Քաղաքականություն

Այս ֆոնին նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997-ի փուլային տարբերակն է «դրախտ» թվում. Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

«1990-ականները ոչ թե մթի ու ցրտի,այլ հաղթանակի տարիներ էին»։ Հատված ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթից՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 15-րդ տարեդարձին։ 28 հունվար,2007 թ.:

Հ.Գ. Որոշ շրջանակներ,ում ուշք ու միտքը սեփական անսխալությունն ի ցույց դնելն է փորձում են հերթական անգամ կեղծ թեզ մտցնել շրջանառության մեջ,թե 1997-ին Լեւոնը ճիշտ էր։ 1998-2018թթ. Հայաստանի բանակցային հաջողություններն ապացուցեցին,որ 1997-ին ճիշտ էին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Պարզապես «ազգակործան պատուհասի» բերած կապիտուլյացիայի ֆոնին նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1997-ի փուլային տարբերակն է «դրախտ» թվում։