Բացել լրահոսը Փակել լրահոսը
300924431_642265717255451_7587968210486024295_n
A A
Սպորտ Պաշտոնական

Քաղաքապետը ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանին բնակարան նվիրեց

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Մալխաս Ամոյանին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
 
Նախաձեռնությունը Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Արման Հարությունյանինն է եղել: Հաշվի առնելով Մալխաս Ամոյանի մարզական հաջողություններն ու բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դեռ հունիսին ավագանին բնակարանը նվիրաբերելու որոշում էր կայացրել:
 
Քաղաքապետը շնորհավորել և մարզական նորանոր հաջողություններ է մաղթել ըմբշամարտիկին: