Բացել լրահոսը Փակել լրահոսը
300412285_616760936683809_2081122841860519550_n
A A
Քաղաքականություն

Ռուստամ Բադասյանը հանդիպել է Ջենիֆեր Սվիդերի հետ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Օրերս հանդիպել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավար Ջենիֆեր Սվիդերի գլխավորած պատվիրակության հետ։

Քննարկել ենք Արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աջակցությամբ ՊԵԿ շնագիտական կենտրոնում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի ընթացքը: Կարևորում եմ գործընկերների կողմից շարունակական տրամադրվող տեխնիկական աջակցությունը` ուղղված մաքսային ծառայողների վերապատրաստմանը և լավագույն փորձի ուսումնասիրմանը։

Հանդիպմանը շնորհակալություն եմ հայտնել Ջենիֆեր Սվիդերին՝ տարածաշրջանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ և շնորհավորել Իմեդա Ցիցիաշվիլիին՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ։