Հին ռեժիմը թող հուղարկավորի իր դիակները․ գալիս են նոր ռուսական ժամանակներ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս ամենը նշանակում է, որ մենք էլ պետք է գնանք մինչև վերջ: Գերագույն գլխավոր հրամանատարն ասել էր. «Մենք դեռ ոչինչ նորմալ չենք էլ սկսել», հիմա պետք է սկսենք: Ուզենք, թե չուզենք, այլընտրանք չկա:
Առաջին 6 ամսիներին մենք կարողացանք անցկացնել Հատուկ ռազմական գործողություն՝ Ռուսաստանի ներսում ոչինչ սկզբունքորեն չփոխելով: Դեռ փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում: Նույնիսկ անպիտան ընտրությունները որոշեցին անցկացնել ըստ գրաֆիկի: Կարծես ոչինչ տեղի չի ունենում:
Իրականում տեղի է ունենում: Մաքսիմալ կոմֆորտի ռեժիմն ինչ որ պահի անհրաժեշտ է լինելու փոխել: Ինձ թվում է, երկիրը նոր գծերի վրա դնելու գիտակցումը կգա աշնանը: Ըստ իս՝ ևս կես տարի պետք կլինի «անշրջելիի անշրջելիությունը» հասկանալու համար:
Ես կարող եմ հասկանալ, որ իշխանությունը սովորել է իշխել այնպես, ինչպես 22 տարի փոքրիշատե հաջող իշխել է, բայց այդ փուլն անցյալում է: Հիմա հարցն այն չէ՝ կուզի՞ փոփոխություններ իշխանությունը, թե՞ չի ուզի, ի դեպ՝ հայրենասիրական-պահպանողական բնույթի փոփոխություններ:
Նման փոփոխություններն ուղղակի անխուսափելի են: Նույնիսկ եթե կյանքի գնով դիմադրես այդ փոփոխություններին, առավելագույնը կարող ես կես տարով երկարեցնել ժամկետը, իսկ հետո, միևնույն է, դրանք տեղի կունենան: Հատուկ ռազմական գործողությունը հիմա ավելի կարևոր է, քան իշխանությունն իր սուբյեկտիվ չափման մեջ:
Հատուկ ռազմական գործողության մեկնարկի հետ փոխվել է բուն պատմության ռեժիմը, հայտնվել է նոր օնթոլոգիական ուղղվածություն: Գործի են անցել պատմության հզորագույն ուժերը, տեկտոնական սալերը շարժվել են: Հին ռեժիմը թող հուղարկավորի իր դիակները: Գալիս են նոր ռուսական ժամանակներ: Անխուսափելիորեն»:
Պատրաստեց՝ Արամ Հովհաննիսյանը Այլընտրանքային նախագծեր խումբ