Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Թուրքիայում անսարք բեռնատարը մխրճվել է բազմության մեջ, առնվազն 10 մարդ է զոհվել (տեսանյութ)

Շաբաթվա ընթացքում երրորդ խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Թուրքիայում։ Ըստ տեղական հեռուստատեսության՝ նախնական տվյալներով զոհվել է առնվազն 10 մարդ։

Պատահարը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանին գտնվող Մարդին նահանգում։ Բեռնատարի արգելակները խափանվել են, այն նախ բախվել է կայանված երկու մեքենայի, իսկ հետո մխրճվել սրճարանի մեջ։ Առնվազն 10 մարդ տեղում մահացել է, մոտ 30-ը՝ վիրավորվել, հայտնում են լրատվամիջոցները։