Բացել լրահոսը Փակել լրահոսը
300032990_615051593320971_3699601926809870140_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Կառավարությանը կոչ ենք անում վաղն ևեթ հրապարակայնորեն պարզաբանել իրավիճակը ռուսական կողմին. հայտարարություն

«Հանուն հանրապետության» կուսակցության հայտարարությունը.

Առաջին անգամը չէ, երբ Հայաստանում ՌԴ դեսպանությունն իրեն իրավունք է վերապահում միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը, Հայաստանի փոխարեն որոշել արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որ երկրի դեսպանություններ հիմնել կամ չհիմնելը, եւ չպահանջված խորհուրդներ տալ Հայաստանի իշխանություններին եւ հասարակությանը։ Վերջին հայտարարությամբ ՌԴ դեսպանությունը փորձ է կատարում կանխորոշել Հայաստանի հանրության տրամադրությունների, հայկական մամուլի հրապարակումների ուղղվածությունը եւ թույլատրելիի շրջանակներն այն դեպքում, երբ դրա իրավունքը չունի եւ ոչ մի պարագայում, հատկապես, երբ դա ներկայացվում է որպես մտահոգություն հայ-ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ։

Այսու, համարելով ՌԴ դեսպանության առաջ քաշած պահանջներն անընդունելի եւ անիրագործելի, Հայաստանի կառավարությանը կոչ ենք անում սգո օրերից հետո՝ վաղն ևեթ, հրապարակայնորեն պարզաբանել իրավիճակը ռուսական կողմին եւ պահանջել հետայսու զերծ մնալ է հասարակական տրամադրությունները հավելյալ գրգռող վարքագծից։

ՀՀ կառավարությունից պահանջում ենք գործել իրավիճակից բխող, պետությունը պատմության ճիշտ կողմում պահելու բացարձակ առաջնահերթություններով, կոնսոլիդացնել հասարակությանը, քաղաքական ուժերին՝ բոլոր քաղաքականությունների եւ անվտանգության համակարգերի ռազմավարական վերանայման բացարձակ առաջնահերթության վրա՝ հիմնված քաղաքական ուղեգիծը ձեւավորելու եւ կյանքի կոչելու շուրջ, ինչը խաղաղության, անվտանգության եւ զարգացման միակ երաշխիքն է եւ գրավականը»,-ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում ՌԴ դեսպանատունը վրդովմունք էր հայտնել Սուրմալուի պայթյունի մեջ ռուսական կողմի մասնակցություն ունենալու մեղադրանքներից ու բողոքի նոտա հղել ՀՀ ԱԳՆ-ին: ՌԴ դեսպանության հայտարարությունը՝ ԱՅՍՏԵՂ: