Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Աղավնո․ Ադրբեջանին հանձնելուց 10 օր առաջ (տեսանյութ)

Կարմրավուն տանիքներով Աղավնո հասնում ենք մեկ հայկական եւ երկու ռուսական անցակետից հետո։ Առավոտյան ծանր լռություն է գյուղում, որը կոտրվում է մի քանի ժամից, երբ մի խումբ երեխաներ գալիս են գետ՝ լվացվելու։

Մինչ այդ Աղավնոյի սառը ջրերում հովանում են կովերը, որոնց թիվը նվազել է 44 - օրյա պատերազմից հետո՝ արոտավայրերը ադրբեջանական հսկողության տակ անցնելուց հետո։

Մի քանի շարք շարված տներից առաջինը հարկադրաբար լքելուց առաջ տանտերերը փորձել էին այրել, հակառակ Արցախի կառավարության զգուշացումներին։

Տունն ամբողջությամբ չէր այրվել։ Հատակի վրա նկատվում էին բենզինի հետքերը։

Կեսօրին Աղավնոյում հայտնվում են բեռնատարները։ Գյուղում դեռ մնացողները գալիս են օգնելու եւ մնաս բարով ասելու։ Հեռացողներն ասում են՝ տարբերակ չունեն մնալու։

Դատարկվող գյուղում շներն ու կատուներն են անգամ մտամոլոր։

Մանրամասները՝  տեսանյութում