Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Աղավնոյի կարգավիճակը դեռ որոշված չէ․ Արցախի ղեկավարությունը բանակցություններ է վարում․ Ա․ Սարգսյան (տեսանյութ)

«Ցավալի է, որ Ռուսաստանի դաշնության ԱԳՆ-ն հիշեցնում է ՀՀ վարչապետին, որ այսպես պետք է շարժվել այդ խնդրի հետ կապված»,- «Հայաստանի Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը այսպես մեկնաբանեց Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը, կապված Հայաստանը Արցախին կապող Բերձորի միջանցքի հետ։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով պահանջել է, որպեսզի Հայաստանից Արցախ երթևեկությունը կազմակերպվի այն ճանապարհով, որի մի մասը Հայաստանը դեռևս չի կառուցել։

Ըստ նրա, Արցախի ղեկավարությունը բանակցություններ է վարում և Աղավնոյի կարգավիճակը դեռ որոշված չէ․

«Հավանաբար այն կմնա այնքան ժամանակ, մինչև որ կկառուցվի Տեղ-Կոռնիձոր ճանապարհը»։

Ինչ վերաբերվում է Արցախում ռուս խաղաղապահների գործունեության թերացումներին, Արամ Սագսյանը նշեց․

«Վարչապետը փաստաթուղթը ստորագրելուց հաշվի չի առել այն, որ խաղաղապահներին գոնե այնպիսի մանդատ է պետք, որ  իրավունք ունենան կանխելու, իրավունք ունենան գործողություն կատարելու և ուժ գործադրելու։ Այդ ամենը գրված չէ այդ մանդատում»։

Մանրամասները՝ տեսանյութում։