Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեր անկախության հայրերին հրավիրում եմ նիստի․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)

«Ես խնդրում եմ մեր քաղաքացիների աջակցությունը։ Մեկնարկում է նոր շարժում, որը պետք է կոչվի «անկախության շարժում»։ Նորաստեղծ շարժման մասին լրագրողների և իր համախոհների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյանը նաև նախանշեց շարժման սկիզբն ու ավարտը․

«Այն պետք է սկսվի Օգոստոսի 23-ից՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրվանից և ավարտվի Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության ընդունման օրը»,-հայտարարեց Ղազարյանը։

Նա վերահաստատեց ամենաուշը մինչև Սեպտեմբերի 21-ը Փաշինյանը չպետք է լինի Հանրապետության վարչապետի պաշտոնում։ Այնուհետև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը ցույց տվեց Անկախության հռչակագիրը, հիշեցնելով այն մասին, որ երկրի Սահմանադրության հիմքում անկախության հռչակագիրն է։

Ղազարյանի խոսքով, Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության գործողությունները անկախության հռչակագրի հետ համեմատելիս ստացվում է, որ գործող իշխանությունները չունեն լիազորություն արձանագրված խնդիրները լուծելու համար։

Էդգար Ղազարյանը վերընթերցեց նաև այն ժամանակ դեռ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի Մայիսի 8-ի ելույթը։ Ղազարյանը հիշեցրեց Փաշինյանի դիրքորոշումները Արցախի խնդրի և Ցեղասպանության հարցի հետ կապված։

Այնուհետև Էդգար Ղազարյանը կոչով դիմեց առաջին գումարման գերագույն խորհդի բոլոր պատգամավորներին․

«Ես խնդրում եմ, որպեսզի նրանք, այս տարի Օգոստոսի 23-ին հավաքվեն Մելիք Ադամյան 1 հասցեյում գտնվող կառավարության շենքի նիստերի մեծ դահլիճում, որտեղ ուղիղ 32 տարի առաջ իրենք ընդունել են մեր պետության հիմադիր փաստաթուղթը»։

«Ա1+»-ի հարցին, թե Գերագույն խորհրդի պատգամավորները արդյո՞ք տեղեկացված են Օգոստոսի 23-ին նիստերի դայլիճում սպասվելիք հանդպման մասին, Ղազարյանը նշեց, որ մի քանիսի հետ անձամբ է հանդիպել և ստացել նրանց համաձայնությունը։