Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանը շատ ավելին պետք է իրեն պահի որպես գլխավոր դաշնակից, չնայած ինքը նաև խաղաղապահ է․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

 

«Իրենք պետք է հրաժարական տան, եթե ունեն սեփական նվազագույն արժանապատվության զգացում»․ այս մասին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ պաշտոնական Երևանը ինքնակոչ որոշումներ է իրականացնում, որոնք հայ ժողովրդին կանգնեցրել են բարդագույն խնդիրների առաջ և իշխանությունը  առաջ է բերում Արցախը Ադրբեջանի կազմում հեռանկարին։

Երկու օր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակ էր ներկայացրել լրագրողներին, որտեղ նշված էին քաղաքական գործիչների անուններ, ովքեր պետք է լինեն ապագա կառավարության մեջ։ Այսօր լրագրողի հարցին, թե ինչով է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը վստահություն ներշնչել Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, որ տեղ է գտել իր ցուցակի մեջ, այն դեպքում երբ փոխվարչապետը բանակից խուսափելու պատճառով հետախուզման մեջ է գտնվել, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ամեն մեկը մյուսի նկատմամբ վերապահում ունի տարբեր պատճառներով։ Դա ուղղակի համալիր առաջարկ է»։

Հարցին,  թե ինչ կարծիք ունի Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց․ «Ռուսաստանը շատ ավելին պետք է իրեն պահի որպես գլխավոր դաշնակից, չնայած ինքը նաև խաղաղապահ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։