A
A
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
Աջակցիր «Ա1+»-ին«ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ադրբեջանական և հայկական ուժերի միջև: Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին գրառում է կատարել Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը։
«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է գրառման մեջ։