Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մարուքյան
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է․ Մարուքյան

Այն ինչ վերջին շրջանում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է, միջազգային իրավունքում կոչվում է էթնիկ զտումներ:

Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ հանձնարարություն դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանցագործություն է: Այն վաղ, թե ուշ պատասխանատվության առջև է կանգնեցնելու Ադրբեջանի ղեկավարությանը:

Միջազգային կառույցների մեր գործընկերները պետք է հստակ տարբերակեն իրավիճակի զոհին և էթնիկ զտում իրականացնողին:

Միայն այդ պարագայում է, որ մշուշոտ, երկու կողմերին ուղղված անատամ հայտարարությունները կփոխվեն հստակ թիրախայինով, պատասխանատվության հարցի բարձրացմամբ և էթնիկ զտումների քաղաքականության դադարեցմամբ:

Այլ տարբերակ չկա»,-գրել է նա: